Հանրակրթության պետական չափորոշիչը ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է. վարչապետ
Երեկ քննարկել ենք հանրակրթական պետական չափորոշիչը, որը վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում պետք է կառավարության նիստով ընդունենք։ Այս մասին կառավարության նսիտում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ շատ լայն քննարկումներ կան, ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ շրջանառության մեջ դրված նախագիծը արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում այն կլավարկվի՝ անցնելով ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով»,-ասաց Ն. Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ հաջորդ փուլում կառավարությունում քննարկումներ կլինեն առարկայական չափորոշիչների վերաբերյալ.
«Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները ամբողջությամբ բաց, լայնորեն կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից: Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այս օրվանից կյանքի կոչելու։ Եվ հանրակրթության չափորոշիչը այս իմաստով ունի կարևորագույն և առանցային նշանակություն։ Սա ի գիտություն»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Քթիկը սև շենքից դուրս հանեց. Կարեն Ավագյանը՝ ՀՀ առաջին նախագահի հայտարարության մասին
- Մի օր էլ այս քայլող պարոններն ու տիկնայք կարող են Արարատը վերանվանել Ագրիդաղ. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին