Ալեն Սիմոնյանը 320 հազար դոլարով տուն, և 90-130 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնել. Մանթաշյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ինչպես գիտենք, Եկմալյան 1/1 հասցեում ձեռք է բերել նոր բնակարան, որի համար վճարել է 320 հազար դոլար: Քիչ առաջ ստացա տեղեկատվություն, որ հուզառատ Ալենը ձեռք է բերել նաև նոր Ռենջ Ռովեռ ավտոմեքենա (նկարում պատկերվածը), որի շուկայական արժեքը տատանվում է 90-130 հազար դոլար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը։
«Շնորհավորում եմ Ալենին և ցանկանում նորանոր հաջողություններ:
Այո, Ալենը ականջալուր եղավ վարչապետի կոչին և հաղթահարեց իր գլխի աղքատությունը:
Իսկ, եթե լուրջ, ապա հարստահարված և պանդեմիայի մեջ օրեցօր թաղվող տնտեսությամբ երկրում, երբ քաղաքացին հացի խնդիր ունի, նման ճոխ կյանքը անբարոյականություն է:
Նիկոլի ասած այն միտքը, որ համավարակը նոր հնարավորություններ է ստեղծում, փաստորեն ճիշտ էր, սակայն այդ հնարավորությունը միայն Ալնանմանների համար է»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ալեն Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելը անթույլատրելի է
- ՀՔԾ. Արթուր Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան