Բայդեն-Թրամփ․ Այս ընտրություններում կարող է վճռական դեր խաղալ ամեն մի քվե
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին երկար ժամանակ չի մնացել: Իսկ երկրում առկա են գործազրկության բարձր մակարդակը, սոցիալական անհանգստությունները և կորոնավիրուսի արագ տարածվող համաճարակը:
Այս ամենը մեծապես են վնասում նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշին: Եվ նրա համար ամենամտահոգիչն այն է, որ այդ վնասն ինքը կրում է նաև ավանդաբար հանրապետականներին աջակից նահանգներում: Այնպես որ իրավիճակը բխում է նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդենի շահերից: Վերջինս, 29 տարեկանում սենատոր ընտրվելուց ի վեր այս տարիներին ձեռք է բերել քաղաքական մեծ փորձառություն: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ես գիտեմ, թե ինչպես է պետք կառավարել»,- հայտարարում է Բայդենը:
Վերլուծաբանները հիշեցնում ենե, որ Բայդենն իր կյանքի ընթացքում մի քանի անգամ է ապրել ընտանեկան ողբերգություններ: Ավտովթարին զոհ են գնացել նրա առաջին կինն ու դուստրը: 2015 թվականին քաղցկեղից մահացավ նրա ավագ որդին: Եվ նրա անձնական ողբերգությունները, ինչպես նաև անցած քաղաքական մեծ ուղին թույլ չեն տալիս քաղաքական հակառակորդներին իր դեմ հանդես գալ այնպիսի մաղձով, ինչպես հանդես էին գալիս դեմոկրատ նախկին թեկնածուի` Հիլարի Քլինթընի դեպքում:
Սակայն նույնիսկ Բայդենի աջակիցներն են ընդունում, որ վերջինս ունի խարիզմայի պակաս:
Վերլուծաբան Լարի Սաբաթոն նույնիսկ գտնում է, որ Բայդենի համեստությունն անգամ հանդես է գալիս ի վնաս իրեն: Թե ում Բայդենը կընտրի որպես փոխնախագահի թեկնածու, կարող է որոշ դեր խաղալ նրա ապագա պայքարի համար մինչև նոյեմբեր:
Իսկ այս ընտրությունների համար կարող է վճռական դեր խաղալ ամեն մի քվե:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան