Բեյրութում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 149-ի
Օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ավերիչ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. տասից ավելի քաղաքացիներ այսօր են մահացել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ողբերգության հետևանքով վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան:
Նշվում է, որ զոհերի հուղարկավորությունները արդեն սկսվել են երկրի մի շարք շրջաններում: Դրանք անցկացվում են ինչպես քրիստոնեական, այնպես էլ մուսուլմանական ավանդույթների համաձայն:
Օգոստոսի 4-ին Բեյրութ քաղաքի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտնել է, որ պայթյունի պատճառը 2,750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումն է։ Մոտակայքում գտնվող շենքերը քանդվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը
- Հայֆայի քաղաքապետ. Բեյրութի սցենարը կարող է կրկնվել մեր երկրում
- Ամենայն հավանականությամբ շաբաթ օրը Հայաստանից Բեյրութ օգություն կուղարկվի. Ավինյան
- «Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է բեյրութահայերին օգնելու դրամահավաք
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ժամեր անց կլինի Բեյրութում
- Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի
- Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին