Գարեջրի միջազգային օրն է, ո՞ր մթերքն է խմիչքի լավագույն «ընկերը»
Գարեջրի համաշխարհային օրը է, այն նշվում է օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրվա ընթացքում, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այս պահին շուկայում առկա են գարեջրի մեծ թվով տեսակներ: Հաշվի առնելով մարդկանց նախասիրությունները, ինչպես նաև խմիչքի բնութագրերը՝ ճիշտ նախուտեստներ ընտրելը և երբեմն դրանց ոչ ստանդարտ համադրությունները, կարող են թվալ որպես սարսափելի փորձարկումներ», - նշում են փորձագետները։
Այսպես, Բելգիայում գարեջրի հետ օգտագործվող ամենահայտնի մթերքներից են ելակը, ազնվամորին, դեղձը, տարբեր տեսակի պանիրները, սորբետները և նույնիսկ քաղցր կարկանդակները։
Իսկ ահա Գերմանիայում՝ գարեջրասերների հայրենիքում, գարեջրի հետ ամենից հաճախ օգտագործվող մթերքը երշիկն է։ Օրինակ ՝ «bratwurst» - ը, որը պատրաստվում է խոզի մսից, կամ «weiswurst»-ը՝ սպիտակ երշիկ, որը պատրաստված է հորթի և խոզի մսից և պարունակում է մի շարք համեմունքներ։ Գերմանացիները գարեջրի հետ նախընտրում են նաև խոզի հում միսը՝ պատրաստված սոխով և համեմունքներով։
Գարեջրի հետ օգտագործվո նախուտեստների ընտրության հարցում ֆրանսիական խոհանոցը չի զիջում գերմանականին։ Այստեղ գարեջուրը մատուցվում է կաղամբի, երշիկի և կարտոֆիլի քերուկով պատրաստված նախուտեստով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա