«Լիդիանի» կողմից մոտ 10 մետրի խախտտում է թույլ տրվել. հողաշինարար
Ամուլսարի պահնորդները շարունակում են ակցիան։ Նրանք երկրորդ հենակետի մոտ են։ Նշենք, որ «Լիդիան» ընկերության աշխատակիցները շարունակում են իրենց տնակները տեղակայված թողնել Ամուլսարի պահնորդների տնակների փոխարեն։
Ակցիայի մասնակիցները կրկնում են, որ իրենց պահանջը մեկն է՝ Ամուլսարը սար թողնել, և այնտեղ հանք չբացել։
«Հանքահենների տնակները պետք է որ այսօր տեղափոխվեն Ջերմուկի մայրուղու եզրից։ Ամուլսարը սար է, այնտեղ հանք չի շահագրծվելու»,- ասում են ակտիվիստները։
Ակցիայի մասնակիցներին զուգահեռ ճանապարհի երկայնքով իրենց աշխատանքն են իրականացնում ոստիկանները։ Նրանք ակցիայի մասնակիցներին հորդորում են պահպանել սոցիալական հեռավարությունը և բաց պահել երթևեկելի հատվածը։
Հիշեցնենք, որ Ամուլսարում իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ «Լիդիան» ընկերությունը Ամուլսարի հարակից տարածքից հեռացրեց Ամուլսարի պահնորդների տնակները, և փոխարենը տեղադրեց իրենը։ Ընկերության կողմից միակ պարզաբանումն այն եղավ, որ բնապահպաններն իրենց տնակները տեղակայել են «Լիդիանի» կողմից վարձակալած տարածքում։
«Տնակները տեղակայված են «Լիդիանի» վարձակալած տարածքում, բայց այստեղ շինթույլտվություն չկա։ Ու, հետևաբար, այստեղ չեն կարող տեղակայել ոչ շարժական, և ոչ էլ կոնստրուկտիվ էլեմենտներ։ «Լիդիանի» կողմից մոտ 10 մետրի խախտտում է թույլ տրվել։ Դրանից հետո միայն կարող են իրենց տնակները թողնել, իսկ մոտ տասը մետր հատվածի համար շինթույլտվություն չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջերմուկ քաղաքի համայնքի հողաշինարար Արման Արսենյանը։
Նա տեղեկացրեց, որ չափագրման աշխատանքները ցույց են տվել, որ «Լիդիանի» տնակները տեղակայված են սխալ տեղերում։
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան»-ը հերքում է Ջերմուկի քաղաքապետի՝ տնակները տեղափոխելու մասին հայտարարությունը
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
- Ամուլսար. կառավարության լռությանը համարժեք
- Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․«Լիդիան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան