Կիմ Չեն Ինը հանձնարարել է ցորեն բաժանել բնակիչներին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է ցորեն բաժանել Հվանանգա Նամ-դե գյուղի բնակիչներին, որտեղ ջրհեղեղներից վնասվել է ավելի քան 900 տուն, հայտնում է «Գազետա.ռու» -ն:
Կիմ Չեն Ինը կարգադրել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ և շինանյութեր մատակարարել տուժած բնակավայր և վերականգնել վնասված շենքերը:
«Հիմնական գերակայությունը մեզ համար ջրհեղեղից տուժածների համար քնապարկերի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղերի և այլ անհրաժեշտ իրերի արագ առաքումն է, որպեսզի հնարավորինս շուտ կայունանա նրանց կյանքը», - ասել է ԿԺԴՀ ղեկավարը:
Տների վերականգնման աշխատանքներում կներգրավվեն նաև զինվորականները։
Այս շաբաթ ծանր տեղատվություններ են գրանցվել Կորեական թերակղզում: ԿԺԴՀ-ում հեղեղվել են 730 տուն և 600 հա բրնձի դաշտեր: 179 շենք ամբողջությամբ ավերվել է: Զոհերի մասին չի հաղորդվել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում