ՀՅԴ ԳՄ. Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին
Հ. Յ. Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում մասնակցել լիբանանահայերին օգնելու համար դրամահավաքներին։
«Սիրելի հայրենակիցներ,
Օրեր առաջ Բեյրութում տեղի ունեցած պայթունը Լիբանանին և լիբանանահայությանը պատճառել է մարդկային, բարոյական ու նյութական հսկայական վնասներ:
Մինչ այս աղետն էլ Լիբանանը գտնվում էր քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ: Աղետն ավելի խորացրեց այն:
Պահն է, որ միասնական ջանքերով լինենք լիբանանահայության կողքին և մեր նյութական ու բարոյական օժանդակությամբ օգնենք մեր քույրերին և եղբայրներին՝ հաղթահարելու այս ճգնաժամը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, զորակցում լիբանանահայությանը և կարևորում է օժանդակության ցուցաբերումը միասնական, համահայկական ներգրավվածությամբ:
Կոչ ենք անում Ձեր նյութական օժանդակությունը փոխանցել Մեծի Տան Կիլիկիո Կաթողիկոսության կողմից բացված Լիբանանի հայության օժանդակության հատուկ հաշվին՝
ARMENIAN CATHOLICOSATE OF CILICIA, Bank: Banque pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73, Account: M-502039, IBAN: CH61 08755 0502 0390 0300, SWIFT Code: PICTCHGG:
կամ մասնակցել «Համահայկական հիմադրամի» կողմից կազմակերպված հանգանակությանը՝ հիմնդրամի կայքէջի միջոցով (www.himnadram.org):
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն նախաձեռնում է օժանդակության այլ ծրագրեր, որոնոց մասին լրացուցիչ կտեղեկացնենք հանրությանը»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը երեք ինքնաթիռ հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանին
- ՀՅԴ Բյուրոն կոչ է անում այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին
- Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին
- Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին
- Օգնություն Լիբանանին