Հույն-եգիպտական պայմանագրից հետո Թուրքիան հայտարարել է Միջերկրականում զորավարժանքներ սկսելու մասին
Նախօրեին Հունաստանն ու Եգիպտոսը Միջերկրական ծովի արևելյանմասում իրավասության գոտիների սահմանազատման պայմանագիր են կնքել։ Պայմանագիրը, որը կողմերին թույյլ է տալիս նաև սահմանազատված գոտիները բացառիկ տնտեսական գոտի հայտարարել, առաջացրել է Թուրքիայի կոշտ հակազդեցությունը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Անկարայի հակազդեցությունը պայմանավորված է նրանով, որ Կահիրեն ու Աթենքն այս պայամանգիրը փաստացի հակադրում են 2019-ի նոյեմբերին Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված նմանատիպ սահմանազատման պայմանագրին, որը չի ճանաչել Հունաստանը՝ հայտարարելով, որ դրանով Անկարան ոտնձգություն է անում հունական կղզիների տարածքային ջրերի նկատմամբ։
Երեկ՝ օգոստոսի 6-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով հույն-եգիպտական համաձայնագրի կնքմանը, հայտարարել է, որ դա իրենց համար առոչինչ է, և Անկարան չի ճանաչելու այդ պայմանագիրը։
«Մենք թե՛ սեղանի վրա, և թե՛ գործնականում ցույց կտանք, որ դա մեզ համար առոչինչ է»,- ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, որ այդ պայմանագիրը «խախտում է Թուրքիայի ու Լիբիայի մայրցամաքային շելֆը (ծանծաղուտ)»։
Այսօր էլ Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում օգոստոսի 10-11-ը մարտական կրակով ուսումնավարժանքներ իրականացնելու մասին, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ուժերի կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին