Հունաստանն ու Եգիպտոսը կիսում են ծովը
Հունաստանի և Եգիպտոսի միջև Կահիրեում ստորագրվել է համաձայնագիր՝ ծովային սահմանների սահմանազատման վերաբերյալ՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Նիկոս Դենդիասի և Սամեխ Շուքրիի կողմից: Այս մասին գրում է Euronews-ը։
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ համաձայնագիրը դարձավ երկկողմ հարցերի լուծման ավելի լայն ռազմավարության մաս: Այն կօգնի ստեղծել դաշինքներ երրորդ կողմերի հետ` առաջ տանելու ազգային շահերը` հիմնված միջազգային իրավունքի հարգանքի վրա:
«Այսօրվա համաձայնագրի ստորագրումից հետո գոյություն չունեցող թուրք-լիբիական հուշագիրն հայտնվեց այնտեղ, որտեղ պետք է լիներ ի սկզբանե. աղբարկղում: Մեր պայմանագիրը կնքվեց միջազգային իրավունքի շրջանակներում: Այն հարգում է միջազգային և ծովային օրենսդրության դրույթները և բարիդրացիական հարաբերությունները»,-հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
Դիվանագիտական աղբյուրներից ստացված ոչ պաշտոնական քարտեզը ցույց է տալիս սահմանազատումը՝ համաձայն հունական-եգիպտական համաձայնագրի, և հյուսիսային սահմանի բացառիկ տնտեսական գոտին (այն ընդգծվում է կապույտ գծով), ինչպես նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային գոտիների սահմանազատումը (կետավոր գիծ)՝ նրանց հուշագրի հիման վրա:
Հունական դիվանագիտական աղբյուրները պարզաբանում են, որ Եգիպտոսի հետ համաձայնագիրը վերաբերում է մասնակի սահմանազատմանը `որպես երկու երկրների միջև ընդհանուր հետագա սահմանազատման տարր:
Անկարան անմիջապես արձագանքել է․ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Հունաստանի և Լիբիայի միջև ծովային սահմաններ գոյություն չունեն, և որ այս համաձայնագրում Թուրքիայի համար տեղ չկա, իսկ պայմանագրում նշված տարածքը պատկանում է թուրքական մայրցամաքային հատվածին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին