Պայթյունի հետևանքով Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 13-ի
Օգոստոսի 14-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի։ Այս մասին տեղեկացնում է Լիբանանի հայ համայնքի միության ֆեյսբուքյան էջը։ Ավելի վաղ հայտարարվել էր 11 հայ զոհերի մասին։
Վերջին տվյալներով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զահվել է 149 մարդ։ Այդ թիվը ամենայն հավանականությամբ կավելանա։
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, ողբերգության հետևանքով վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ, 300 հազարից ավելի մարդ մնացել է անօթևան:
Նշվում է, որ զոհերի հուղարկավորությունները արդեն սկսվել են երկրի մի շարք շրջաններում: Դրանք անցկացվում են ինչպես քրիստոնեական, այնպես էլ մուսուլմանական ավանդույթների համաձայն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը երեք ինքնաթիռ հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանին
- Բեյրութում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 149-ի
- Մահացած հայերի թիվը հասավ 11-ի․ հայ համայնքի շրջանում ՀՀ վերադառնալ ցանկացողներ կան. Լիբանանահայ գործիչ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան