Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար
Վիեննայի օպերան, որը, ինչպես շատ այլ թատրոններ, չչեղարկեց Պլասիդո Դոմինգոյի ներկայացումները` նրա կողմից սեռական ոտնձգությունների սկանդալի պատճառով, անվանի երաժիշտին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար: Այս մասին գրում է Euronews-ը։
Նշվում է, որ սա ոչ միայն որպես երախտագիտություն էր կատարողին և դիրիժորին, այլ նաև աջակցության նշան, քանի որ 79-ամյա Դոմինգոն վարակվել էր COVID-19-ով։ Նա բուժումն անցնում էր Մեքսիկայում գտնվող իր տանը:
Հուզված մաեստրոն, դիմելով ներկաներին, ասել է. «Դուք պատկերացում չունեք, թե ինչ է ինձ համար նշանակում լինել այսօր ձեզ հետ: Ես զգում եմ դա, ինչպես կզգայի արևի առաջին ճառագայթները փոթորիկից հետո: Ես ծանր հիվանդ էի: Բայց ես հաղթահարեցի հիվանդությունը»:
Դոմինգոյին անվանում են դասական նշանավոր կատարողներից մեկը, նա ոչ պակաս հաջողակ էր, երբ ստանձնեց Լոս Անջելեսի Օպերայի ղեկավարությունը, որից, սակայն, ստիպված էր հեռանալ` սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից
- Պլասիդո Դոմինգոյի մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Պլասիդո Դոմինգոն այլևս տնօրեն չէ
- Դալլասի օպերային թատրոնը չեղարկել է Պլասիդո Դոմինգոյի համերգը
- Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
- Պլասիդո Դոմինգոն Մարինյան թատրոնում բեմ դուրս չի եկել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա