Ֆեյսբուքի աշխատակիցները մինչև 2021թ․-ի հուլիս կաշխատեն տնից
Ֆեյսբուքը երկարացնում է տնից աշխատելու իր քաղաքականությունը մինչև հաջորդ տարվա հուլիս՝ դառնալով վերջին տեխնոլոգիական հսկան, որը պարտավորվում է աշխատողներին թույլ տալ աշխատել հեռակա կարգով՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին գրում է CNN-ը։
«Հիմք ընդունելով առողջապահության և կառավարության փորձագետների ուղեցույցները, ինչպես նաև այս հարցերի վերաբերյալ մեր ներքին քննարկումներից բխող որոշումները, մենք աշխատակիցներին թույլ ենք տալիս ինքնակամ աշխատել տնից մինչև 2021 թվականի հուլիսը», - հայտարարել է ֆեյսբուքի խոսնակ Ննեկա Նորվիլը:
Նորվիլը նաև ասել է, որ Facebook-ը (FB) 1000 դոլար է տրամադրում աշխատողներին «տնային գրասենյակի կարիքների համար»:
Google-ը ևս վերջերս երկարաձգեց տնային քաղաքականությունը մինչև 2021 թ. հուլիս:
Հայտարարությունը հետևում է Facebook- ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի նախորդ ցուցումներին, որ Facebook-ի աշխատակիցների մոտ 50% -ը կարող է հեռակա կարգով աշխատել առաջիկա հինգ տարվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան