Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ
Կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի ավելացումը, որը կանխատեսվում է աշնանը սեզոնային վարակի աճի ֆոնին, չպետք է անվանել «երկրորդ ալիք», քանի որ վարակի դեպքերը շատ ավելի քիչ կլինեն, քան գարնանը, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Սանկտ Պետերբուրգի հետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանի խոսքը։
«Ես դա չէի անվանի «երկրորդ ալիք»: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նկատի ունենք՝ ասելով «երկրորդ ալիք»։ Ես ավելի քան վստահ եմ, որ դեպքի թվի այնպիսի աճը, ինչպիսին եղել է գարնանը, այլևս չպետք է լինի այն պատճառով, որ արդեն առկա է վիրուսի հակամարմին։ Եթե դա չլիներ, ապա մենք իրավունք կունենայինք խոսել երկրորդ և երրորդ ալիքների մասին, և պատվաստանյութերի արդյունավետության հարցը նույնպես կասկածի տակ կլիներ: Այստեղ, ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ ձևավորվում է օրգանիզմի կոլեկտիվ պաշտպանություն»,- ասել է բժիշկը։
Բժշկի խոսքով, դեպքերի աճ է սպասվում ուսումնական և աշխատանքային տարվա մեկնարի ընթացքում: «Բնականաբար, օգոստոսի համեմատ ավելի շատ դեպքեր կլինեն, բայց ես չեմ կարծում, որ այդ դեպքերն ավելի շատ կլինեն, քան մայիսին», -նշել է գիտնականը:
Հարակից հրապարակումներ`
- 07.08.2020. Կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել, հինգ մարդ մահացել է
- Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 մլն դեպք
- Աշխարհում կորոնավիրուսների զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան