ԱԺ շենքը, քաղաքապետարանը լուսավորվել են Լիբանանի դրոշի գույներով
Ի նշան եղբայրական Լիբանանին Հայաստանի զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի, քաղաքապետարանի շենքերի պատերին երեկ ուշ երեկոյան փողփողում էր Լիբանանի դրոշը։
Հիշեցնենք, որ Լիբանանի մայրաքաղաքում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունների հետևանքով 137 մարդ է մահացել, 4-5 հազար մարդ մարմնական վնասվածքներ է ստացել։ Մահացածների թվում 11 հայ կա։ Պայթունը մեծ ավերածությունների ու նյութական մեծ կորուստների պատճառ է դարձել։
Հայ գործարար մեծահարուստներն արդեն գումարներ են տրամադրել՝ զոհված հայերի ընտանիքներին աջակցելու, պայթյունի հետևանքով տուժած Կաթողիկոսարանի շենքի կրած վնասները վերականգնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ Բյուրոն կոչ է անում այս պահին ամուր կանգնելու լիբանանահայության կողքին
- Արարատ Միրզոյան. Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը կգտնի ուժ՝ բուժելու այս վերքերը
- Ամենայն հավանականությամբ շաբաթ օրը Հայաստանից Բեյրութ օգություն կուղարկվի. Ավինյան
- Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի
- Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին
- Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին
- Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին
- Օգնություն Լիբանանին