Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել: Վարակի նոր դեպքեր չէին գրանցվել նաև երեկ։
Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 248 մարդու մոտ, որից 201-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 88 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 6 682 փորձանմուշի հետազոտություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում