ԵՄ օգնության ձեռք է մեկնում Գյումրիում կարկտահարության և ջրհեղեղի հետևանքով տուժած բնակչությանը
Հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղի հետևանքով Հայաստանի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել:
ԵՄ հայաստանյան պատվիրակությունից հայտնում են, որ այդ կապակցությամբ Եվրոպական միությունն արձագանքելով տրամադրում է 80,000 եվրո մարդասիրական օգնություն՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին:
Մարդասիրական օգնությունից ուղղակիորեն կօգտվի 2,670 անձ, որոնց անձնական իրերը վնասվել և տներն ավերվել են կարկտահարության և դրան հաջորդած ջրհեղեղի հետևանքով: Ֆինանսական աջակցությունը հատկացվում է Եվրոպական միության կողմից Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին հատկացվող ընդհանուր ներդրման շրջանակներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 13-ին ուժեղ կարկուտ է տեղացել Գյումրիում, որը Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է: Երկրում նախկին կարկտահարության դեպքերը բազմաթիվ են, այդուհանդերձ այս վերջինն իր ծավալով և քաղաքային տարածքի վրա ազդեցության տեսանակյունից աննախադեպ է:
Աղետից տուժել է 1000 ընտանիք, որոնցից 600-ը (2,670 մարդ) դեռ ապրում են 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո որպես «ժամանակավոր կացարաններ» կառուցված վագոն-տնակներում: Այդ ընտանիքները խիստ խոցելի են և նրանց անհրաժեշտ է տրամադրել անհապաղ մարդասիրական օգնություն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին