Միշել Օբաման խոստովանել է, որ դեպրեսիայի մեջ է՝ Թրամփի ու ռասիզմի պատճառով
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ տառապում է թեթև դեպրեսիայից։ Նրա խոսքով, այն կապված է ԱՄՆ-ում համաճարակի, ռասիստական բռնության և Թրամփի վարչակազմի կեղծավորության հետ: Այս մասին գրում է BBC-ն։
Բարաք Օբամայի կինը խոսել է քնի հետ կապված խնդիրների և սովորական ֆիզիկական գործունեության պահպանման դժվարությունների մասին:
«Գիշերվա կեսին ես արթնանում եմ անհանգստության կամ ծանրության զգացողության պատճառով», - ասել է Միշել Օբաման իր նոր պոդքաստում։
«Ես գիտեմ, որ մեղմ դեպրեսիա ունեմ: Ոչ միայն կարանտինի, այլև ռասսայական խտրականության պատճառով, շատ ցավալի է օրեցօր դիտարկել (Թրամփի) վարչակազմի կեղծավորությունը», - խոստովանում է Միշել Օբաման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան