Բեյրութի պայթյունն ավերել է աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արտադրամասը
Լիբանանահայ աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը կիսվել է Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքներով:
Հրապարակված կադրերում երևում է նրա արտադրամսի կոտրված ապակիները, սարքավորումները, հատակներին ընկած զգեստները։
Դիզայների խոսքով, վնասի մասշտաբը սարսափելիորեն կործանարար է, լիբանանյան ժողովուրդն անցնում է աննախադեպ ֆինանսական ճգնաժամի միջով, բացի COVID-19-ից։
«Մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին օգնության համար, քանի որ կառավարությունը, ցավոք, անկարող է»,-գրել է Ջաբոտյանն ինստագրամում։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 149-ի
- Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը
- Ամենայն հավանականությամբ շաբաթ օրը Հայաստանից Բեյրութ օգություն կուղարկվի. Ավինյան
- «Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է բեյրութահայերին օգնելու դրամահավաք
- Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին
- Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին