Մակրոնը խոստանում է օգնել, բայց կոչ է անում կատարել բարեփոխումներ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստանում է միջազգային դոնոր-խորհրդաժողով գումարել Լիբանանին օգնելու համար: Նա դարձավ առաջին օտարերկրյա առաջնորդը, որը պայթյունից հետո այցելեց Բեյրութ, որտեղ հանդիպեց Լիբանանի առաջնորդների, լիբանանցիների հետ: Այս մասին գրում է Euronews-ը։
Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը դժգոհության նոր ալիք է առաջացրել քաղաքացիների շրջանում. նրանք մեղադրում են իշխանություններին կոռուպցիայի մեջ, ինչը, նրանց կարծիքով, հանգեցրեց պայթյունի: Անցյալ տարի Լիբանանում սկսվել են հակակառավարական ցույցեր՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում:
Լիբանանցիներն իրենց դժգոհությունն են հայտնել նաև Ֆրանսիայի առաջնորդից. Նշում են, որ Փարիզն աջակցում է լիբանանյան ներկայիս իշխանություններին: Մակրոնը հայտարարել է, որ ինքը պահանջելու է կառավարությունից խորը բարեփոխումները։
«Ես չեմ կարող ստանձնել օրինական ընտրված կառավարության, օրինականորեն ընտրված նախագահի պատասխանատվությունը: Այս պատասխանատվությունը հսկայական է. առաջիկա շաբաթվա ընթացքում նրանք ստիպված կլինեն նոր համաձայնագիր կնքել լիբանանյան ժողովրդի հետ, բոլորն ակնկալում են խորքային փոփոխություններ»,-հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը խոստացել է վերադառնալ Լիբանան սեպտեմբերի սկզբին, ստուգել, թե ինչպես է ծախսվում Փարիզի օգնությունը, ինչպես է ընթանում քաղաքը վերակառուցելու ուղղությամբ աշխատանքները և ինչպես են ընթանում քաղաքական բարեփոխումները:
Հարակից հրապարակումներ`
- Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը
- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ժամեր անց կլինի Բեյրութում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա