«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1-4
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակված մի քանի տեսանյութերում պատասխանել է հանրությանը հետաքրքրող հարցերին։
Հաջորդաբար ներկայացված հինգ կարճ տեսանյութերը` «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով, 2018 թվականից ի վեր Սերժ Սարգսյանի առաջին և անմիջական հաղորդակցությունն են հանրության հետ:
Հարց- Ի՞նչն էր ձեզ խանգարում խոսել։
Սերժ Սարգսյան- Ես երկար ժամանակ լռում էի, որովհետև չէի ցանկանում մեր երկրում էլ ավելի վատթարացնել իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով մեր հասարակությունը։ 2018 թվականը շատ հուզական տարի էր։ Քաոսն ու ագրեսաին օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին։ Եվ այդ հուզական միջավայրում մեր հասարակության մի զգալի մաս պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ։ Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրը ինքնուրույն հասկանա իրավիճակը։ Բայց այս ամենի մասին հանգամանորեն դեռ կխոսենք։
Հարց- Արդյո՞ք ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը պարզեց ճշմարտությունը։ Ո՞րն է այն։
Սերժ Սարգսյան- Ճշմարտությունը հետևյալն է՝ 2016թ. ապրիլին մեր ագրեսիվ հարևանը հարձակվեց մեզ վրա և պարտվեց։
Հարց- Ձեզ մեղադրում էին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրեցինք 800 հա տարածք։ Արդյոք դա իսկապե՞ս հաղթանակ էր։
Սերժ Սարգսյան- Այո, անկասկած սա հաղթանակ էր։
Հարց- Ինչո՞ւ մենք կորցրեցինք մեր զինվորների և սպաների այդքան կյանքեր:
Սերժ Սարգսյան- Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա: Բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները: Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը:
Հարց- Ինչպե՞ս կգնահատեք հայկական բանակի գործողությունները:
Սերժ Սարգսյան- Արտաքին հետախուզական տվյալների համաձայն՝ մենք հակառակորդին հասցրեցինք չորսից հինգ անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում, ավագ սպաների և սպառազինության կորուստ: Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակները սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիները իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվոր: Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք ու սգավոր, բայց, միևնույն ժամանակ, հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով՝ բոլոր նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան