«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 5
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակված տեսանյութերում պատասխանել է հանրությանը հետաքրքրող հարցերին։
«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին» խորագրով թվով 5-րդ տեսանյությում Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցերին։
Հարց- Ապրիլյան պատերմազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա։
Սերժ Սարգսյան- Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ այս պատերազմը որևէ օգուտ չբերեց Ադրբեջանին։ Հիշո՞ւմ եք Ալիևի հայտարարությունը, երբ նա ասաց, որ փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իհարկե, այս հայտարարությունը վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին։
Հարց- Ապրիլյան պատերազմից հետո եղե՞լ է որևէ այլ բարելավում բանակցային գործընթացում։
Սերժ Սարգսյան- Մեր դիվանագիտական հաջողություններից էին, անշուշտ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները։ Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը։
Հարց- Հնարավո՞ր էր դիվանագիտական ճակատում ձեռքբերումներն օգտագործել հօգուտ հայկական կողմի։
Սերժ Սարգսյան- Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություն արեցին, որոնց համաձայն, անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է։ Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել ապրիլյան պատերազմի արդյունքները, և թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո հեղափոխական իշխանություններն անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները։
Հարակից հրապարակումներ`
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 1-4
- «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին