
ԱՀԿ-ն անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ արտակարգ իրավիճակների ոլորտի տնօրեն Մայքլ Ռայանը անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, քանի դեռ չի հաղթահարվել կորոնավիրուսի համավարակը, մարդկային զանգվածների վերադարձը մարզադաշտ աղետ կդառնա և անդառնալի կորուստներ կլինեն։
Ստադիոն ժամանող մարզասերները օգտվում են հասարակական տրանսպորտից, սննդի կետերից, սանհանգույցից և այլն։ Այդպիսով, վարակի տարածման հավանակությունը կմեծանա։
Հիշենք, որ մարտ ամսից մարզական միջոցառումները հետաձգվել, չեղարկվել են կամ ՝ անցկացվել առանց հանդիսականների։