Ապրիլյանում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 38 տարեկան։
«Ալիկս տասներերոդ դասարան էր՝ հարցրեցի, ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու: Ասեց՝ ես քո ուղով առաջ եմ գնալու, դու ենթասպա ես, ես պետք է դառնամ գեներալ»,-որդու մահից հետո տված հարցազրույցներից մեկում պատմել է հայրը:
Հրամանատարները նրան բնութագրում են որպես ազնիվ, հավատարիմ, մաքուր, համարձակ, սկզբունքային, հայրենասեր, բանիմաց մարդ ու սպա:
Ջաբրայիլում ծառայություն անցած զինվորական բոլոր կոչումները, իսկ որ ավելի կարևոր է, զինվորների հարգանքը, սերն ու նվիրվածությունը վաստակել է իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա հենց Ջաբրայիլում էր անցել ժամկետային ծառայությունը, իր ցանկությամբ նշանակվել է այստեղ:
«Շատ խիստ հրամանատար էր, բայց դրա հետ մեկտեղ երեխեքն ուզում էին ընկնել Առաքելյան Ալիկի գումարտակ, զինվորների կողքին էր»,-ասել է հայրը:
Ապրիլյան պատերազմում էլ զինվորներին մենակ չի թողել, մարտն անձամբ է ղեկավարել: Հինգ սպա էին և մեկ շարքային՝ փոխնդգապետներ Ալեքսան Առաքելյանը, Օնիկ Գրիգորյանը, Ռոման Պողոսյանը, մայոր Սուրեն Մելքոնյանը, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանը, սանհրահանգիչ Սաշա Գալստյանը:
Առաքելյանը երկու երեխա ունի: Կինը պատմում է, որ որդու ատամհատիկին իրերի մեջ Ալեքսանը նաև ուսադիրներն էր դրել՝ հույս ունենալով, որ որդին էլ կընտրի զինվորականի ճանապարհը:
Իսկ մինչ այդ տասնամյա դուստրը՝ Աստղիկն արդեն բոլորին հայտարարել է, ցանկանում է դիպուկահար դառնալ, հոր վրեժը լուծել:
Ալեքսան Առաքելյանը ծնվել է 1982 թվականին, Գյումրի քաղաքում: Սովորել է Գյումրու տեղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2004 թվականին, ավարատելով ինստիտուտը 10 տարի ծառայել է հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար: 2014 թվականին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ: Հետագայում անցել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ: Փոխգնդապետ Ալեքսանի անունով Գյումրիում բացվել է պուրակ:
Ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը և ևս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Սակայն, տեղյակ չեն եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը: Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալեքսան Առաքելյանի մարմինը:
Փոխգնդապետի խոշտանգված դին թշնամին վերադարձրել է 18 ադրբեջանցի զինծառայողի դիակների դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
- Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այսօր կդառնար 35 տարեկան
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան