Բիլ Գեյթսը կանխատեսում է «կորոնավիրուսային պանդեմիայից ավելի վատ աղետ»
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է բնապահպանական ճգնաժամ, որի հետևանքները կգերազանցեն կորոնավիրուսային համաճարակի վնասը: Այս մասին գրում է Ria-ն։
Նա կանխատեսում է, որ մոլորակն առաջիկա մի քանի տասնամյակում կկանգնի գլոբալ ճգնաժամի առաջ՝ կլիմայի փոփոխության պատճառով:
«Որքան էլ սարսափելի լինի համաճարակը, կլիմայի փոփոխությունը կարող է նույնիսկ ավելի վատ լինել», - գրում է միլիարդատերն իր բլոգում:
Գեյթսը կարծում է, որ աղետից խուսափելու համար անհրաժեշտ է էապես կրճատել ջերմոցային գազերի արտանետումների քանակը մթնոլորտ:
Միլիարդատերը կոչ է արել այժմ պայքարել կլիմայի փոփոխության դեմ: Մասնավորապես, նա առաջարկել է ներգրավել գիտությունն ու նորարարությունը՝ արտանետումների մակարդակը մթնոլորտում վերահսկելու համար: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ բնապահպանական խնդիրների դեմ պայքարը պետք է իրականացվի նաև զարգացող երկրներում: Գեյթսը շեշտել է, որ մարդկությունը ժամանակ չունի և պետք է գործի այսօր:
«Տասնամյակներ կպահանջվի` մաքուր էներգիայի ոլորտում բոլոր անհրաժեշտ զարգացումները ստեղծելու և իրականացնելու համար», - ամփոփեց Microsoft- ի հիմնադիրը: