Իսպանիան կրկին փակում է քաղաքները
Իսպանիայում քաղաքները կրկին փակվում են: 33 000 հազարանոց Արանդա դե Դուերոյի իշխանություններն այլ ուղի չեն տեսնում վարակի տարածումը կանխելու համար, քան խիստ կարանտինն է: Անցած օրվա ընթացքում այստեղ գրանցվել է հիվանդության 230 դեպք: Այս մասին գրում է Euronews-ը։
«Վարակման դեպքերի մեծ մասը ընտանեկան շրջապատում է», - ասել է համայնքի կառավարության խոսնակ Ռոբերտո Սաիսը։
Կառավարության ծրագրով Արանդա դե Դուերոն փակվելու է օգոստոսի 7-ից մինչև համաճարակային իրավիճակի բարելավումը։ Քաղաքից դուրս գալ կարելի է միայն աշխատանքի ու բժիշկի մեկնելիս։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան