«Լիդիան»-ը Ջերմուկի համայնքապետին մեղադրում է ապօրինություն իրականացնելու համար
Ջերմուկ տանող ճանապարհին տնակների տեղափոխմանն արձագանքել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։
Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
««Լիդիան Արմենիան» հայտնում է, որ իր վագոն-տնակների տեղադիրքը օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի առանց ընկերության համաձայնության, ինչպես և «Լիդիանի» հետ վերջին երկու տարիներին տեղի ունեցող հակաօրինական մյուս բոլոր գործընթացները:
Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացել, որ այն հողերի վարձակալության համար, որտեղ օրինական տեղադրվել են «Լիդիան» վագոն-տնակները և որոնք վերջին երկու տարիների ընթացքում գտնվել են ապօրինի շրջափակման մեջ, Վարդան Հովհաննիսյանի օրոք համայնքային բյուջե «Լիդիանը» փոխանցել մոտ 500 միլիոն ՀՀ դրամ` փաստացի զրկված լինլեով իր բնականոն գործունեությունն իրականացնելու իրավունքից: Հետաքրքիր է, թե որքան է այդ գումարից ներդրվել համայնքում»։
Ընկերությունից հայտնում են, որ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի պաշտոնական նամակ է հասցեագրել Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանին:
«Տրամաբանորեն հարց է ծագում՝ ինչ պատճառով երկու տարվա ընթացքում վերը նշված օրենքով քաղաքաշինության ոլորտում նախատեսված իր լիազորությունները դիտավորությամբ չի իրականացրել պաշտոնատար անձ հանդիսացող Ջերմուկ համայնքի ղեկավարը՝ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածը քրեական պատասխատավություն է նախատեսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ նույն օրենսգրքի 3152–րդ հոդվածը՝ պաշտոնատար անձանց կողմից, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը դիտավորությամբ չկատարելու, դիտավրությամբ վարչական տույժ չկիրառելու համար։ Հասունանում է այն ենթադրությունը, որ պաշտոնեական լիազորությունները չկատարելը տվյալ դեպքում խարսխված է անձնական և խմբային շահերով՝ նպատակ ունենալով ապահովելու հետագա ՏԻՄ ընտրություններում հնարավոր հաղթանակը։ Թերեւս այդ հարցի սպառիչ պատասխանը կտա իրավասու նախաքննության մարմինը»,-մասնավորապես նշված է նամակում
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիանի» կողմից մոտ 10 մետրի խախտտում է թույլ տրվել. հողաշինարար
- «Լիդիան»-ը հերքում է Ջերմուկի քաղաքապետի՝ տնակները տեղափոխելու մասին հայտարարությունը
- Ամենայն հավանականությամբ վագոն-տնակները վաղը կտեղափոխվեն․Հովհաննիսյան
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․«Լիդիան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան