07.08.2020. Կորոնավիրուսի 166 նոր դեպք է հաստատվել, հինգ մարդ մահացել է
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 166 նոր դեպք և 452 առողջացած։
Մահացել է հինգ մարդ։ Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 46 (կին), 58 (տղամարդ), 78 (կին), 73 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Օգոստոսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 06.08.2020. Կորոնավիրուսի 233 նոր դեպք, երկու մահ
- 05.08.2020. Կորոնավիրուսով վարակի 288 նոր դեպք, երկու մահ
- 04.08.2020. Կորոնավիրուսի վարակի 196 նոր դեպք և 6 մահ
- 03.08.2020. Կորոնավիրուսի 52 նոր դեպք է գրանցվել, մահվան 8 դեպք
- 01.08.2020. Կորոնավիրուսի 291 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ է մահացել
- 31.07.2020. Կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է, 13 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան