ՄԱԿ-ը կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR) կարծում է, որ պետք է իրականացվի անկախ և թափանցիկ հետաքննություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հանգամանքների վերաբերյալ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Քոլվիլի խոսքը։
Նրա խոսքով, դեպքի համար պատասխանատու անձանց հայտնաբերելու համար զոհերի կոչերը պետք է լսվեն, ներառյալ պայթյունի վերաբերյալ անաչառ, անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն պետք է անցկացվի:
Ինչպես ընդգծել է Քոլվիլը, ներկայիս միջավայրում առավել քան երբևէ անհրաժեշտ է հավաքական գործողությունների և բարեփոխումների միջոցով պաշտպանել ամենաաղքատների և ամենախոցելի անձանց իրավունքները։
Ըստ նրա, Բեյրութում տեղի ունեցած ողբերգությանը միջազգային արագ արձագանք է պահանջում: «Համաշխարհային հանրությունը պետք է օգնի Լիբանանին ճգնաժամի այս պահին»,- շեշտել է Քոլվիլը։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութի պայթյունն ավերել է աշխարհահռչակ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանի արտադրամասը
- Բեյրութում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 149-ի
- Մակրոնի՝ Բեյրութ այցի ժամանակ ակտիվիստները պահանջեցին Լիբանանի կառավարության հրաժարականը
- Հայֆայի քաղաքապետ. Բեյրութի սցենարը կարող է կրկնվել մեր երկրում
- Ամենայն հավանականությամբ շաբաթ օրը Հայաստանից Բեյրութ օգություն կուղարկվի. Ավինյան