«Նորք»-ի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ։ Հիվանդանոցի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, տեղեկացնելով այն, որ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, Մհեր Դավիդյանցը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։
Իր խոսքում պարոն Դավիդյանցը խորին շնորհակալություն հայտնել ողջ անձնակազմին 2 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, և հատկապես այն ահռելի աշխատանքի, որը կատարել է «Նորք» ԻԿՀ-ը անձնակազմը COVID 19 համավարակի շրջանում։
Հիվանդանոցի ողջ անձնակազմը հայտնել է իր երախտագիտությունը և շնորհակալական խոսքը հարգարժան Մհեր Դավիդյանցին, իր կատարած անգնահատելի աշխատանքի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան