«Լիդիան»-ը հերքում է Ջերմուկի քաղաքապետի՝ տնակները տեղափոխելու մասին հայտարարությունը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը կեսգիշերին մոտ տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով, որ վագոն-տնակները տեղափոխելու վերաբերյալ որևէ մեկի, այդ թվում Ջերմուկի քաղաքապետի հետ ձեռք չի բերվել։
««Ջերմուկի քաղաքապետը «Լիդիան Արմենիայի» անունից հանդես է եկել մի շարք հայտարարություններով, այդ թվում, թե իբր «Լիդիանը» համաձայնել է տեղափոխել իր վագոն-տնակները:
Հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիան» նման պայմանավորվածություն որևէ մեկի հետ ձեռք չի բերել: Վագոն-տնակները գտնվում են ընկերության օրինական տիրապետման տակ գտնվող տարածքում: «Լիդիանի» բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում են, ընկերությունը ունի բոլոր իրավունքներն ու թույլտվությունները իր օրինական տիրապետման ներքո գտնվող տարածքում
կատարելու ցանկացած գործողություն, այդ թվում նաև տեղադրելու շարժական վագոն-տնակներ:
«Լիդիանը» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ամուլսարում երեկ ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկած Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը մասնավորապես ասել էր.
«Նամակ ենք գրել «Լիդիան»-ին և ճշտումներ ենք անում։ Պայմանավորվել ենք նաև ջերմուկցի տղաների հետ, որ երկու կողմից էլ պետք է այդ վագոն-տնակները հանվեն։ Եվ միանշանակ ճանապարհը չպետք է փակվի։ Ամենայն հավանականությամբ վագոն-տնակները վաղը կտեղափոխվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն հավանականությամբ վագոն-տնակները վաղը կտեղափոխվեն․Հովհաննիսյան
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
- Ամուլսար. կառավարության լռությանը համարժեք
- Սեփականատերը իրավասու է անարգել իրականացնելու իր սեփականության իրավունքը․«Լիդիան»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան