ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է որոշ սպառողական վարկերի վարկավորման պայմանները։
Բանկը վերջին տարիների ընթացքում առաջատար է ֆիզիկական անձանց սպառողական վարկավորման պորտֆելի ծավալներով և մտադիր է պահպանել իր առանցքային դիրքերը՝ առաջարկելով պրոդուկտների լայն շրջանակ հաճախորդների բոլոր սեգմենտների համար։
Ընկերությունից մանրամասնում են, որ հաճախորդների կարիքները առավելապես բավարարելու նպատակով, հատկապես երկրում հայտարարված արտակարգ դրության ժամանակաշրջանում, Բանկը նվազեցրել է ոչ միայն առանց գույքի գրավադրման սպառողական վարկերի տոկոսադրույքը 1%-ով, այլ նաև վարկի տրամադրման և ամսական սպասարկման վճարները։
Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում սպառողական վարկ կարելի է ձևակերպել տարեկան 12%-ից մինչև 18,6% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 14,5% - 24%), 100 հազար ՀՀ դրամից մինչև աշխատավարձի 12-ապատիկի չափով, 6 ամսից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Բարելավվել են նաև ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրման պայմանները։ Մասնավորապես, նվազեցվել է վարկի սպասարկման ամսական վճարը։ Այսպիսով, հաճախորդները կարող են օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկերից՝ գրավի գնահատված արժեքի մինչև 150% գումարի չափով՝ տարեկան 1%-ից մինչև 13,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 16,5% - 24%), 80 օրից մինչև 5 տարի մարման ժամկետով:
Սպառողական վարկավորման համար, բացի նշված պայմաններից, գործում են նաև այլ միջնորդավճարներ։
Առավել մանրամասն տեղեկատվություն սպառողական վարկերի պայմանների և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում
- Նոր մոտեցում հիփոթեքային վարկավորման շուկայում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից
- ՎՏԲ-ն ԻՆԶՀ-ի հետ համատեղ փնտրում է ստարտափներ՝ կորպորատիվ աքսելերատորի համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է ՀՀ Կառավարության 20-րդ և 22-րդ ծրագրերին
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է սպասարկման բացառիկ պայմաններ պրեմիում հաճախորդների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան