Աշխարհում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 մլն դեպք
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով Ջոն Հոփկինսի համալսարանի կայքի տվյալներին։
Նշվում է, որ վերջին տվյալների համաձայն, աշխարհում գրանցվել է վարակի 19,007,938 դեպք, մահացել է 713,406 հիվանդ:
Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մնալ վարակակիրների թվով առաջատարը, այնտեղ ավելի քան 4,8 միլիոն մարդ է վարակվել: Երկրորդ տեղում Բրազիլիան է, այնտեղ վարակվածների թիվը ավելին է, քան 2,9 միլիոնը։ Երրորդ տեղում Հնդկաստանն է. ավելի քան1,9 միլիոն վարակակիր։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսի նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում կորոնավիրուսի իրավիճակը վատթարանում է
- Աշխարհում կորոնավիրուսների զոհերի թիվը գերազանցել է 700 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան