ԱՀԿ-ն կորոնավիրուսը չի համարում սեզոնային հիվանդություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) որևէ ցուցում չունի, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը սեզոնային է: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկովեն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Ամեն օր այս վիրուսի մասին նոր բան ենք սովորում։ Վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, և չկա որևէ ցուցիչ այն մասին, որ այն սեզոնային է։ Այն շարունակում է շրջանառվել, և բնակչության մեծամասնությունը շարունակում է մնալ խոցելի: Հետևաբար, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք վարակը»,- ասել է Կերկովեն:
Հաշվի առնելով այս փաստը ՝ վան Կերկովեն մարդկանց հորդորել է հետևել կառավարությունների առաջարկություններին, ինչպես նաև ձեռնարկել ինքնուրույն միջոցներ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ:
«Եթե ձեզ խնդրում են մնալ տանը, մնացեք: Եթե ձեզ խնդրում են դիմակներ կրել տրանսպորտում և խանութում, հագեք դրանք»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 10.08.2020. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 5 մարդ
- Աշխարհում կորոնավիրուսի 20 միլիոնից ավելի դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան