Ոստիկանները բերման ենթարկեցին գործագործ խաղացող երիտասարդներին
Այսօր՝ ժամը 18։00-ին, բնասերները Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` գործագործ պետք է խաղային։ ԱԺ-ի դռները փակ էին, փոխարենը երիտասարդները դարպասների դիմաց սկսեցին գործագործ խաղալ։ Սակայն ոստիակնությունը հորդորեց լքել տարածքը։
«Ձեզ ընդամենը երկու րոպե ժամանակ, դուք Ձեր խաղը հավաքի եք վերածում, կոչեր եք հնչեցնում։ հիմա եթե կոչեր հնչեցնեք, բերման կենթարկենք» - ասաց ոստիկանության ներկայացուցիչը, հիշեցնելով, որ արտակարգ դրության ժամանակ արգելված են հավաքները։
Ընդամենը երկու րոպե անց ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
«Մենք պահանջում ենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վերջապես ավազներից իրենց գլուխները դուրս հանեն և կանգնեն ժողովրդի կողքին,որոնք երկու տարի է պայքարում են իրենց իրավունքների համար։ Բոլոր փաստերը կան, որոնք վկայում են, որ Ամուլսարը չի կարող դառնալ հանք։ Մենք այսօր այստեղ ենք նաև մեր համերաշխությունը հայտնելու ջերմուկցիներին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մասնակիցը նաև նշեց, որ տեղյակ չէ քանի հոգու են այս պահին բերման ենթարկել, քանի որ ինքը բարձրացել էր ճաղերին, որպեսզի իրեն էլ բերման չենթարկեն։ Իսկ ոստիկանության պահվածքը որակեց հակաօրինական, քանի որ պարետի որոշմամբ արգելված չէ սպորտով զբաղվելը։
Լրագրողների հետ զրույցից անմիջապես հետո, ակցիայի այս մասնակիցները ևս բերման ենթարկվեցին։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին փորձում հայտնել Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչներին՝ ավելի քան երկու տարի տևւող արդար եւ անկոտրում պայքարին։ Միաժամանակ, նրանք Կառավարությունից պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան