Արցախում քննարկելու են Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության հարցը
Ազգային ժողովի ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հանդես է եկել հայտարարությամբ.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը 2020թ. օգոստոսի 11-ին ժամը 16:00-ին հրավիրում է նիստ հետևյալ թեմայով. «Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում: