Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է նախագահական ընտրությունների՝ երեկ կայացած քվեարկության արդյունքները։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 84.23 տոկոս։ Գործող նախագահ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է մասնակիցների 80.23 տոկսը։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ստացած ձայների քանակով երկորդ տեղում Սվետլանա Տիխանովսկայան է, նրա օգտին քվեարկել է 9.9 տոկոսը։ Աննա Կոնոպացկայան ստացել է ձայների 1.68 տոկոսը, Անդրեյ Դմիտրևը՝ 1.04 տոկոսը, Սերգեյ Չերեչենը՝ 1.13 տոկոսը։ Բոլորին դեմ քվեարկել է ընտրողների 6.02 տոկոսը։
Ըստ աղբյուրի, Բելառուսի մայրաքաղաքում ու այլ քաղաքաներում իրավիճակը մնում է լարված։ Արդյունքներից դժգոհ կազմակերպություններն ու քաղաքացիները փողոց են դուրս եկել։ Մարդկանց ցրելու համար ոստիկանությունն օգտագործում է արցունքաբեր գազ ու լույս արձակող նռնակներ։
Իրավապաշտպանները հայտարարում են մեկ մարդու զոհվելու մասին։ Կան տասնյակ վիրավորներ։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում մի շարք սոցիալական հարթակներ շարունակում են անհասանելի մնալ
- Բելառուսում հետընտրական բախումներ են
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա