Բելառուսում մի շարք սոցիալական հարթակներ շարունակում են անհասանելի մնալ
Բելառուսում դեռ առկա են ինտերնետային ռեսուրսների և էլփոստերի հասանելիության խնդիրներ, սակայն պետական մարմինների և պետական ԶԼՄ-ների կայքերը կայուն աշխատում են, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Նշվում է, որ արտասահմանյան ինտերնետ ռեսուրսների հասանելիության հետ կապված խնդիրներ դեռ կան: Մի շարք ոչ պետական լրատվամիջոցների և ինտերնետային պորտալների կայքեր մուտք գործել դեռևս հնարավոր չէ։ Անհասանելի է նաև «Տելեգրամ» հարթակը։
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ։ Մինսկում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվել են անկարգություններ, որոնք տևել են մինչև առավոտ, որի արդյունքում կան ձերբակալվածներ:
Ցուցարարներին ցրելու համար իրավապահ ուժերը կիրառել են խլացուցիչ նռնակներ, ջրցան մեքենաներ և, ըստ որոշ աղբյուրների, նաև ռետինե փամփուշտներ: Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը դեռ չի հաղորդել ձերբակալվածների թիվը: Ներկայումս քաղաքում իրավիճակը հանգիստ է:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում հետընտրական բախումներ են
- Լուկաշենկոն խնդրել է ֆերմերներին չբերել ընտրություններին քվեարկելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին