Լատվիայի նախագահը ԵԱՀԿ-ին հորդորում է ուսումնասիրել Բելառուսի նախագահական ընտրությունները
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը կոչ է արել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) հետաքննություն անցկացնել Բելառուսում անցկացվող նախագահական ընտրությունների հետ կապված, փախանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա, անհրաժեշտ է ուսումնասիրել նախընտրական պայքարի ընթացքը, ընտրությունների անցկացումը, ընտրությունների արդյունքների որոշումը և դրանցից հետո տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի հասկանալի լինի՝ դրանք համապատասխանո՞ւմ են ազատ և ժողովրդավարական ընտրությունների ստանդարտներին:
Լատվիայի առաջնորդը նաև կոչ է արել Մինսկին ազատել ընտրությունների ընթացքում ձերբակալված բոլոր անձանց և հարգել մարդու քաղաքացիական բոլոր իրավունքներն ու ազատությունները։
Նա հիշեցրել է, որ Բելառուսը Եվրամիության Արևելյան գործընկերության անդամ է, և այդ գործընկերությունը հիմնված է որոշակի սկզբունքների վրա: Նա վստահեցրել է՝ ԵՄ-ն հույս ունի, որ Բելառուսը կկատարի այդ սկզբունքները:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
- Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները
- Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին