Ավարտվել է Քարահունջ հնագույն աստղադիտարան-հուշարձանի ամբողջական չափագրությունը
Ավարտվել են ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսված աշխատանքները։
Աստղադիտարանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Բյուրականի աստղադիտարանից աշխատանքներին մասնակցել են պատմամշակութային բաժնի վարիչ, ավագ գիտաշխատակից Գրիգոր Բրուտեանն ու նույն բաժնի գիտաշխատակից Հայկ Մալխասյանը։
Համատեղ իրականացված աշխատանքների շրջանակներում կատարվել է՝
• հուշարձանի և հարակից տարածքի համակարգչային ծրում (scanning)
• հուշարձանի և հարակից տարածքի օդային լուսանկարում-ծրում
• հուշարձանի բոլոր քարերի լուսանկարում բոլոր կողմերից
• հուշարձանի բոլոր անցքով քարերի անցքերի լուսանկարում, գծանկարում, չափագրում, անցքերի առանցքների վեկտորների որոշում և այլն։
Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 անցքով քարեր՝ ի լրումն հայտնի 84-ի, ինչպես նաև նույն կարգի աստղագիտական կարևորության քարեր, որոնք մինչ այդ հաշվառված չեն եղել։
Չափագրության արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն աստղագիտական հաշվարկները՝ հիմնված նոր, գերճշգրիտ տվյալների վրա։
Հարակից հրապարակումներ`
- «Տեր կանգնենք Քարահունջին». ԱԺ-ն թքած ունի մեր իսկ մշակութային և պատմական կոթողների վրա
- Ապամոնտաժվում է «Զորաց քարերի» տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը
- «Հակահայկականությանը վերջ է դրվելու». Տեր կանգնենք Քարահունջին
- Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից
- «Զորաց քարեր»-ում աստղադիտարանի ոչ խողովակն ենք գտել, ոչ գործիքները. Աշոտ Փիլիպոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան