Նախկին ոստիկանապետի դեմ քրգործ է հարուցվել, Գասպարյանի անունից էլ հայց կներկայացվի
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով։ Կատարվում է քննություն։
Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ մանրամասնելով, որ այն կապված է «Ազատություն» ՌԿ-ի հրապարակման հետ։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 164 հոդվածը վերաբերում է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն։
Արձագանքելով «Ազատության» հրապարակմանն ու դրան հետևած արձագանքներին, փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«Համացանցում ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անվան անհարկի շահարկումը դադարեցնելու համար պարզաբանում եմ՝
մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թուլատրելի չէ ոչ մեկին, այդ թվում՝ իշխանահաճո լրատվամիջոցի լրագրողներին և նույնիսկ իրավապահ մարմիններին: Թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության, անբարոյականություն է և որևէ կապ չունի լրագրողական գործունեության հետ: Իրենց անբարո վարքի համար միանգամայն համաչափ արձագանքի արժանացած «դրոն քշողներին» սա պետք է դաս լինի և հետագայում զերծ պահի ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելուց»։
Ավելի ուշ նա նաև տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, «կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ:
ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա