ՀԲՄ. Վճարային քարտերով գործարքներն ավելացել են 22.8%-ով
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 55.451-ով՝ կազմելով է 2 մլն 445 827, որը 2019թ-ի համեմատ ավելացել է 2.3%-ով: Նման տվյալներ է հրապարակել Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Վճարային քարտերով կատարվել է 19 մլն 727 011 գործարք, որը 2019թ-ի առաջին կիսամյակի համեմատ` (16 064 372) ավելացել է 22.8%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալը նույնպես 2019թ-ի առաջին կիսամյակի համեմատ (573 940 մլն դրամ) ավելացել է 21 067 մլն դրամով կամ 3.7%-ով՝ կազմելով 595 007 մլն ՀՀ դրամ:
«Առաջին կիսամյակում նկատելի է, որ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկ գործարքներին։ Մասնավորապես՝ անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 552 023, որը 2019թ-ի առաջին կիսամյակի (7 267 540) համեմատ աճել է 45.2%-ով։ Կանխիկ գործարքների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 9 174 988»,-ասել է նա։