Աշխարհում կորոնավիրուսի 20 միլիոնից ավելի դեպք է գրանցվել
Աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդու մոտ կորոնավիրուսային թեստերի արդյունքը դրական է եղել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Worldometers» պորտալի տվյալները:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ հիվանդությունը հաղթահարել է 12 մլն 897 հազար 813 քաղաքացի, և գրեթե 734 հազար մարդ դարձել է COVID-19-ի զոհ:
Հիվանդության ակտիվ դեպքերի թիվը 6 մլն 391 հազար 228 է, 64,666 հիվանդ ծանր վիճակում է:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային հիվանդության առաջինը դեպքը գրանցվել է Չինաստանի Ուհան նահանգում, 2019 թվականի տարեվերջին։ Իսկ ահա մարտի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին։
Հարակից հրապարակումներ`
- Վիրուսոլոգը հայտնել է՝ ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
- Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան