Գրիգորյան. Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ կազմակերպությանը պետբյուջեից հատկացված գումարը բազմապատկվել է։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Բարի լույս բոլորին, բացի յուրայիններին պետության հաշվին հարստացնողներից։
Հիշեցնեմ, որ նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ:
Այ հենց այսպես էլ իրենք կարողանում են թանկարժեք մեքենաներ և առանձնատներ գնել:
Կփոխվի իշխանությունը և կլինի հետաքննություն` այդ ժամանակ բոլորը պատասխան կտան»։
Գրառմանը կից նա հրապարակել է գրառումներից մեկի ներքո Արսեն Թորոսյանի՝ երեք տարի առաջ մեկնաբանությունը, թե պետպատվերը յուրայիններին անգործ չթողնելու գործիք է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին