Իսրայելում 3600 ադամանդներով պատված ոսկյա «բժշկական» դիմակ են պատրաստում
Իսրայելացի ոսկերիչները ստեղծում են աշխարհի ամենաթանկ բժշկական դիմակը, որը պատրաստված է լինելու սպիտակ ոսկուց և պատված՝ սև և սպիտակ ադամանդներով, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Նշվում է, որ բժշկական դիմակը կարժենա մոտ 1,5 միլիոն դոլար։
«18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված դիմակը կզարդարվի 3,600 սպիտակ և սև ադամանդներով և հաճախորդի խնդրանքով կապահովվի ամենաբարձր որակի N99 ֆիլտրերով»,- հայտարարել է դիզայներ և ոսկերչական ֆիրմաների սեփականատեր Իսահակ Լևին:
Նման դիմակի ստեղծման պատվեր իսրայելացի ոսկերիչները ստացել են ԱՄՆ-ում բնակվող չինացի գործարարից: Հաճախորդը արտադրողների առաջ երկու պայման է դրել. դիմակը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ և պետք է դառնա աշխարհի ամենաթանկ նմանատիպ արտադրանքը: Վերջին պայմանը, Իսահակ Լևիի կարծիքով, ամենադյուրինն է։
Իսահակ Լևին լրագրողներին ցույց է տվել դիմակի մի հատվածը։
Ադամանդները, որոնք կպատեն թանկարժեք իրը, թեև անհարմարություններ կստեղծեն տիրոջ համար՝ դիմակը կրելիս, այնուամենայնիվ, կօգնեն սեփականատիրոջը ուշադրության կենտրոնում լինել:
Ոսկերչի խոսքով, դիմակը կկշռի մոտավորապես 270 գրամ `գրեթե 100 անգամ ավելի, քան սովորական բժշկական դիմակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա