Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտ8վելու կապակցությամբ:
Կառավարության պաշտոնական էջում հրապարկված ուղերձում ասված է.
«Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ,
Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը:
Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկան կարծում է, որ Բելառուսում ընտրությունները տոնի պես են անցել
- Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
- Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
- Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները
- Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
- Բելառուսում հետընտրական բախումներ են