Քաղաքական 11:43 10/08/2020 Հայաստան

Փաշինյան. Սևրի պայմանգիրը շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։ Այն տարածել է կառավարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:

Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ:

Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:

Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենադրամատիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:

Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարա-բերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ  նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:

Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկությանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:

Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար: 

Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարա-բերությունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:

Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային հարաբերություններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում: 

Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:

Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹Հայկական հարցը››: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները:

Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար:

Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պարզվել է՝ ով է Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պшտшնդ վերցրել
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող l'Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը պարզվել է, որ հաստատության սեփականատիրոջ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. Շահվերդյան
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պրոդյուսերները Դեմի Մուրին հորդորել են նիհարել նկարահանումների համար
Դերասանուհին խոստովանել է, որ պրոդյուսերների խնդրանքների պատճառով տանջանքներ է կրել
Աղբյուր` Panorama.am
16:48
Uպшնnւթյnւն՝ Նազարբեկյան փողոցում
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:
Աղբյուր` Panorama.am
16:44
ԵԱ. Առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:  7-րդ խաղափուլից հետո միանձնյա...
Աղբյուր` Panorama.am
16:34
Անապատացումը Ռուսաստանի հարավում
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային...
Աղբյուր` Panorama.am
16:21
Փարիզյան համաձայնագրի շրջանակում որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները
Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Օսկարն» առաջին անգամ կվարի Կոնան Օ'Բրայենը
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտնել է Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը։ deadline.com-ի հաղորդմամբ, պատմության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նոտր Դամ տաճարը կբացվի դեկտեմբերի 7-ին
Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը հնգամյա վերականգնումից հետո տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն...
Աղբյուր` Panorama.am
15:32
58-ամյա Թայսոնը Ջեյք Փոլից պարտվելուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան
Ամերիկացի 58-ամյա լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը, չնայած շաբաթ երեկոյան 27-ամյա շոումեն և բլոգեր Ջեյք Փոլի հետ ունեցած մենապարտում կրած...
Աղբյուր` Panorama.am
15:12
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հոգեկան առողջության կենտրոնում տեղի ունեցած սպանnւթյnւնիg
Ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն
Աղբյուր` Panorama.am
15:02
Աբխազիայի նախագահ Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն խորհրդարանի շենքը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան խոստացել է հրաժարական տալ, երբ ցուցարարները լքեն Սուխումի խորհրդարանի շենքը։ «Երբ ցուցարարները դուրս...
Աղբյուր` Panorama.am
14:53
Աշխարհի Մ12 տ. առաջնություն. Առաջին խաղափուլում հայ 9 շախմատիստները հաղթանակ են տարել
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Առաջնությունը...
Աղբյուր` Panorama.am
14:42
ՌԴ ԱԳՆ. Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերին մասնակցությունից
Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռանում է ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռոնալդուն ասել է, որ Պորտուգալիայի հավաքականից սպոնտան կհեռանա
Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է այն հարցին, թե երբ կհեռանա ազգային թիմից։ «Երբ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Վրաստանում նիստի ժամանակ ԿԸՀ նախագահի վրա սև ներկ են լցրել
Վրաստանի ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների ամփոփիչ նիստում «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
14:18
Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Մինչ ընթանում են վերանորոգման աշխատանքներ,...
Աղբյուր` Panorama.am
14:09
85 տարեկանում մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Երկարատև հիվանդությունից հետո 85 տարեկանում կյանքից հեռացել է ՌԽՖՍՀ վաստակոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։ Ռիա Նովոստիին ասել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը և նրա ամուսինը պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ 2012 թ. մինչ օրս Հառիճի միջնակարգ դպրոցի հաշվապահը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}