Բելառուսում հետընտրական բախումներ են
Բելառուսի նախագահական ընտրությունների վերաբերյալ էքզիթ փոլի արդյունքներով Ալեքսանդր Լուկաշենկոն վերընտրվել է։
Հեռուստաընկերությունների կողմից տարածված այս հայտարարությունից հետո Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ու այլ քաղաքաներում բախումներ են սկսվել ցուցարարների ու ոստիկանության միջև։
BBC-ն գրում է, որ ամբոխին ցրելու համար ոստիկանությունը լույս արձակող ու աղմուկ առաջացնող նռնակներ է օգտագործել, հաղորդվում է վիրավորների մասին։
Ըստ էքզիթ փոլի արդյունքների, Լուկաշենկոն ընտրվել է քվեների 80 տոկոսով։ Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է՝ չի վստահում այդ տվյալներին։ Համաձայն դրանց, նրան ընտրել է քվեարկողների 7 տոկոսը։
«Ես հավատում եմ իմ աչքերին և տեսնում եմ, որ մեծամասնությունը մեզ հետ է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ 37-ամյա կինը մրցապայքարի մեջ է իր ամուսնու բանտարկությունից հետո, ով հայտարարել էր իր թեկնածության առաջադրման մասին։
Լուկաշենկոն երկիրը կառավարում է 1994-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին