Լիբանանի հայ նախարարը պահանջում է կառավարության հրաժարականը
Լիբանանի վարչապետ Հասսան Տիապիի կառավարության անդամ Վարդինե Օհանյանը պահանջում է կառավարության հրաժարականը։ Այս մասին գրում է «Արևելք» պարբերականը։
Օհանյանը տարածած հայտարարության մեջ նշել է, որ առաջիկա նիստում պահանջելու է վարչապետի և ամբողջ գործադիրի հրաժարականը։
Օհանյանը կառավարության միակ հայ անդամն է, նա ստանձնել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վնասվածքներ ստացել է45 հազար մարդ, մի քանի տասնյակ մարդ համարվումէ անհետ կորած։
Պայթյունին հետևել են հակակառավարական ակցիաներ։
Հարակից հրապարակումներ`
- Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան
- Արցախը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան
- Արաբագետ. Լիբանանում գործընթացները շատ ավելի արագ են զարգանում, քան ենթադրվում էր
- ԱՕԿ. Անհրաժեշտ ենք համարում վերագործարկել օդային հաղորդակցությունը Հայաստանի ու Լիբանանի միջև
- Արմեն Պետրոսյան. Լիբանանում ստեղծված իրավիճակը կարող է օգտագործվել արաբական մի շարք երկրների կողմից