Իրավունք 09:00 10/08/2020 Տարածաշրջան

Ախալքալաքում հյուրանոցի հայ սեփականատերը ձերբակալվել է

Ախալքալաքում տեղի ունեցած անկարգությունների, տների հրդեհման, մեքենաների վնասման պատճառ է դարձել օգոստոսի 8-ի երեկոյան Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վ. Միրանյանի մահը։

Jnews.ge-ն զրուցել է ականատեսների հետ, որոնք պատմել են, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցած սպանությունից առաջ՝ առավոտյան և կեսօրին երկու անգամ վիճաբանություն է եղել՝ կուլիկամցիների և Ա. Գաբրիելյանի և ընկերների միջև:

Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Կուլիկամ գյուղից մի երիտասարդի են քաղաքում ծեծել և վիրավորել, որից հետո Կուլիկամի երիտասարդները եկել են քաղաք պարզաբանելու: Սակայն ինչպես երևում է կողմերը չեն կարողացել մինչև վերջ հարցերը պարզել և արդեն երեկոյան մոտավոր ժամը 19:00-ից հետո քաղաքի հենց կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակի վրա, փողոցի մեջտեղում հրազենային կրակոցից սպանվել է Վ. Միրանյանը:

Ականատեսներից մեկի պատմելով, միջադեպից ընդամենը րոպեներ առաջ ինքը (Խմբ. ճանաչել է սպանվածին) զրուցել է սպանվածի հետ, հարցել է ի՞նչ է անում քաղաքում, ի՞նչ կա չկա, սպանվածն ասել է, որ քաղաք է եկել գյուղի ճանապարհի սաֆալտպատման հարցով և որ ամեն ինչ կարգին է: Սակայն այս կարճատև զրույցից ընդամենը մի քանի րոպե անց, փողոցի մեջտեղում նա սպանվել է:

Մեկ այլ ականատեսի խոսքերով, դեպքն այնքան արագ է եղել, որ նույնիսկ չեն հասկացել ինչ է կատարվում, «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատեր Արթուր Գաբրիելյանը կրակել է սպանվածի ուղիղ սրտին, չնայած նրան անմիջապես տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, սակայն նա մահացած է եղել: Կրակոցները շարունակվել են նաև հիվանդանոցի բակում, Ա. Գաբրիելյանը և ընկերները խոչընդոտել են, և կրակի տակ են պահել սպանվածին տեղափոխող մեքենան, հիվանդանոցի դարպասների մոտ երիտասարդին տեղափոխող մեքենան շրջվել է: Արդեն հիվանդանոցի բակում առավոտվանից սկսված իրադարձություններին փորձել է միջամտել ոստիկանությունը:

Կուլիկամցիները փորձել են վրեժխնդիր լինել՝ այրելով Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հոր՝ Սամվել Գաբրիելյանի սեփական տունը, ինչպես նաև Գաբրիելյաններին պատկանող «ԱրտՍեգ» հյուրանոցը: Այրել են նաև կռվի մասնակիցների՝ Գենա Զարմարյանի և Կարեն Քոսյանի տները, որոնք Արթուր Գաբրիելյանի ընկերներն են: Հատկանշական է, որ բոլոր այրված տներում մարդ չի եղել և ոչ ոք չի տուժել:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանությունը պարզապես հարմար առիթ է եղել վրեժխնդիր լինելու: Բանն այն է, որ ըստ խոսակցությունների՝ մոտավոր 3-4 տարի առաջ կուլիկամցիները խնդիր են ունեցել «ԱրտՍեգ» հյուրանոցի տնօրինության հետ: Այդ ժամանակ միջադեպը հարթվել է, սակայն Արթուր Գաբրիելյանը սպառնացել է:

Սպանության կադրերը տեսած մարդկանցից մեկի պատմելով, դեպքի վայրում երկու խումբ երիտասարդներ են հավաքված եղել, մոտավոր 10-12 հոգի, վերևից մերսեդես մակնիշի մեքենան եկել ու կանգ է առաել անմիջապես հավաքվածների մեջտեղում, որից հետո անմիջապես սկսվել է իրարանցում, հնչել են կրակոցներ: Կրակելուց հետո Արթուր Գաբրիելյանին խմբով սկսել են ծեծել մինչև հասկացել են, որ վիրավոր մարդ կա, անմիջապես Վիլիս մակնիշի մեքենայում Վ. Մ-ին տեղափոխել են հիվանդանոց և կողմերը ցրվել են: Տեսանյութը տեսածի պատմելով երկու կողմն էլ զինված է եղել, եթե մի կողմերից մեկը զենք է ունեցել ձեքին, ապա մյուս կողմը՝ մահակ:

Աղբյուրը նկատում է, թե ինչի սպանության և սպանության նախորդած երկու վեճերին չի խառնվել ոստիկանությունը պարզ չէ: Քաղաքում պնդում են, որ եթե ժամանակին ոստիկանությունը միջամտեր, ապա անդառնալի կորուստ չէր լինի:

Սպանությունից անմիջապես հետո Ախալքալաքում մեծ թվով հատուկ ջոկատայիններ ու ոստիկանական ուժեր են կուտակվել: Ախալքալաքում էր նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:

Անձնական խուզարկման ընթացքում իրավապահները առգրավել է այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը:

Իրավապահները փնտրում են այն երիտասարդներին, ովքեր օգոստոսի 8-ի երեկոյան ջարդուփշուր են արել և հրկիզել հյուրանոցն ու 4 սեփական տները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}